ՏԻՄ հերթական ընտրություններ թիվ 38 ընտրատարածքում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » ՏԻՄ հերթական ընտրություններ թիվ 38 ընտրատարածքում


ՏԻՄ հերթական ընտրություններ թիվ 38 ընտրատարածքում

 

Հեղինակ.

 

ՏԻՄ  հերթական ընտրություններ թիվ 38 ընտրատարածքում


Թիվ 38 ընտրատարածքում մարտի 9-ին կայացան ՏԻՄ հերթական ընտրությունները։ Ընդգրկված էին Կապանի Եղեգ և Մեղրու Լեհվազ, Վարդանիձոր, Նռնաձոր և Ալվանք գյուղական համայնքները։ Բոլոր թեկնածուներն էլ կուսակցականներ են, բայց նախընտրել էին ինքնառաջադրվել։

Առաջադրման համար հատկացված ժամկետներում բոլոր համայնքներում էլ երկուական թեկնածուներ են եղել, սական մինչև ինքնաբացարկի ժամկետի լրանալը մնացել են մեկական թեկնածուներ, բացի Եղեգ համայնքից։ Այստեղ 2 թեկնածուները պայքարը շարունակել են մինչև վերջ։ Ըստ նախնական տվյալների թիվ 38 ԸԸՀ հրապարակել է արդյունքները։ Եղեգում 90 ընտրողներից մասնակցել են 47-ը։ 41/5 ձայների հարաբերակցությամբ վերընտրվեց Վյաչեսլավ Մարկոսյանը։ Լեհվազում 462 ընտրողներից մասնակցել էին 321-ը, որոնցից 293-ը կողմ էին քվեարկել գործող գյուղապետ Սասուն Զաքարյանի օգտին։ Նռնաձորում ևս 58 կողմ ձայնով վերընտրվեց Մկրտիչ Մկրտչյանը։ Նույն պատկերն էր Ալվանքում։ 232 ընտրող ունեցող համայնքում իրենց քաղաքացիական պարտքը կատարել էին 80-ը, որոնց 74 կողմ ձայների արդյունքում միակ թեկնածու Վարուժան Թումանյանը կշարունակի ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնը։ Վարդանիձոր համայնքում ևս գործող գյուղապետը 150 կողմ ձայնով կշարունակի իր լիազորությունների կատարումը։

Ինչպես նշեց թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանը ընտրությունները անցել են պատշաճ ձևով, փաստաթղթերը ներկայացվել են ճիշտ ժամկետներում։
Գրանցամատյաններում ոչ մի բողոքի գրառում չի կատարվել։ Արդյունքները կարող են բողոքարկվել ժամը 12-18-ը։ Դիտորդական առաքելություն է իրականացրել Գորիսի «Մամուլի ակումբը»։

Ինչպես հավելեց նախագահը առաջիկայում ևս կլինեն ՏԻՄ ընտրություններ։
Թիվ 38 ԸԸՀ նախագահը նաև տեղեկացրեց, որ ընտրական օրենսգրքում փոփոխություն է կատարվել։ Ընտրողները ընտրություններին անձնագրից բացի կկարողանան ներկայանալ նաև նույնականացման քարտերով։


Լիլիթ Գևորգյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!