BBC-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » BBC-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)


BBC-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին (տեսանյութ)

 

Հեղինակ. Հեղինակ

 


Մխիթարյանի հետ հանդիպման ընթացքում BBC-ի ժուռնալիստը 28-ամյա հայ կիսապաշտպանի հետ խոսել է տարբեր լեզուներին տիրապետելու, պատերազմական տարիներին Հայաստանում մեծանալու դժվարությունների, զինվորական ծառայության, Համլետ Մխիթարյանի, Յուրգեն Կլոպի, Չեմպիոնների լիգայում հանդես գալու կարևորության, «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու ու սկզբնական շրջանում ունեցած խնդիրների մասին:

«Չեմպիոնների լիգայում հանդես գալը միշտ էլ շատ հաճելի է, սակայն դա կարևորագույնը չէ: Բոլորը գիտեն, որ «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի մեծագույն ակումբներից է, և ես չէի կարող չօգտվել ընձեռված հնարավորությունից: Սկզբնական շրջանում խնդիրներ չէի ասի, սակայն դժվարություններ կային: Այն ժամանակահատվածում, երբ չէի խաղում, չէի տխրում, քանի որ դա միայն կվնասեր: Ես սպասում էի, սպասում իմ հնարավորությանը, որն անպայման լինելու էր: Յուրաքանչյուր մարդ այս կյանքում ստանում է իր հնարավորությունը, միայն պետք է կարողանա օգտագործել այն»,- ասել է Մխիթարյանը:



Աղբյուրը՝http://www.vivaronews.am/bbc-i-andradardzeh-henrix-mxitharyanin-tesanyuth
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!